Ներկայացվել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալները
Տեսանյութեր
32-րդ ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի մեդալները:
Մեդալների խորհուրդը կայանում է նրանում, որ մարզիկները մեծ արդյունքների հասնելու համար պետք է շատ աշխատեն: Մեդալների չափս 85 միլիմետր է, իսկ հաստությունը կազմում է 7,7 մմ-ից մինչև 12,1 մմ: Ոսկե մեդալները կկշռեն 556 գրամ, արծաթե մեդալները` 550, իսկ բրոնզե մեդալները` 450 գրամ: Ոսկե մեդալները պատրաստված են արծաթից, որոնց ոսկեպատումը 6 գրամ է: Իսկ արծաթե մեդալներն ամբողջապես արծաթից են: Բրոնզե մեդալները կազմված են արույրից (латунь, brass):
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկ աշխարհի 206 երկրից կմրցեն 33 մարզաձևում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)