Արցախում տղամարդը վարսավիրանոցից առևանգել էր աղջկան և տարել ամառանոց
Արտակարգ Պատահար
Ս. թ. հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1965 թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1980 թ. ծնված Ա. Հ․-ն նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմանում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով առևանգել է դստերը՝ 1991 թ. ծնված Ք. Ա․-ին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերջիններս հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ա. Հ․ին պատկանող ամառանոցում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)