ՀՀ բանկերից մեկը ուղղակի կապ ուներ վերջերս սկանդալի կիզակետում հայտնված մեր հայրենակցի հետ․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:
Այդ պաշտոնում առաջադրվել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով թեկնածուին, ասաց․
«Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը ուղղակի կապ ուներ վերջերս սկանդալի կիզակետում հայտնված մեր հայրենակցի հետ, խոսքը Տրոյկա Լանդրոմատի մասին է, և ռիսկեր առաջացան ոչ միայն կոնկրետ այդ բանկի բնականոն գործունեության, այլև ընդհանրապես ՀՀ-ում բանկային համակարգի կայունության համար։ Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, և այսպիսի ինֆորմացիոն հարձակումները կարող են հրահրվել նաև մեր թշնամիների կողմից։ Արդյոք այս դեպքը առիթ դարձավ, որպեսզի կենտրոնական բանկը առհասարակ անվտանգության համար միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի մենք պակաս ազդեցության օբյեկտ դառնանք այդպիսի ազեցության ինֆորմացիոն թիրախավորումների համար»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն