Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացվելու
Քաղաքական
Կառավարությունը 2019 թվականին Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացնելու:
Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս պահի դրությամբ թույլատրելի 170 միլիոն խ/մ-ից 30 մլն խ/մ-ով պակաս ջուր է բաց թողնվել, իսկ անցած տարվա նույն օրվա համեմատ՝ 53 միլիոն խ/մ-ով պակաս: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին, այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ»,- ասաց Պապիկյանը:
Նա հավելեց, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն