Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ) Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը 

Անցյալի առաջնորդները վերադառնում են․ Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։

Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ հասարակությունն իր համար պետք է որոշի. վերադառնու՞մ է հնին, շարունակու՞մ է հին էջից, թե սկսում է նոր էջից` նոր հերոսներով ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, մեր հասարակությունը՝ երկրի ներսում և դրսում, պետք է որոշում ընդունի։

Պետք է որոշի՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։

Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում են նախկին առաջնորդները. ընդ որում, դա անում են ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, վերջին 100 տարում մենք, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացանք մեր առաջնորդներին ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, նրանց մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումները և ընդգծելով ձեռքբերումները։

Նայե՛նք մեր վերջին 100 տարվա պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում ենք, մոռացության ենք տալիս, երբեմն էլ փորձում ենք ուղղակի ջնջել մեր բոլոր առաջնորդների գործերը՝ Քաջազնունուց, Արամ Մանուկյանից ու Սիմոն Վրացյանից մինչև Խանջյան, Կարեն Դեմիրճյան ու Սերժ Սարգսյան։

Անցյալի առաջնորդները վերադառնում են, որովհետև տեսնում են, թե երբեմն որքան անխնա են վարվում իրենց թողած ժառանգության և հենց իրենց անվան հետ։ Կարեն Դեմիրճյանին սկզբում սիրեցինք, հետո արհամարհեցինք, հետո կարոտեցինք, հետո վերադարձրեցինք, իսկ վերջում՝ կորցրեցինք։ Խորհրդային մյուս առաջնորդների` Զարուբյանի, Քոչինյանի ու Սուրեն Հարությունյանի գործը կա՛մ մոռացել ենք, կա՛մ անտեսել՝ առանց հիշատակելու նրանց վաստակը։

Երևի նաև այդ պատճառով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն։ Հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ վերադառնում քաղաքականություն, իսկ Սերժ Սարգսյանը չի հեռանում քաղաքականությունից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած քաղաքական առաջնորդի համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել սեփական երկրին։

Երկիրը պետք է ապրի տրամաբանական կենսափուլերով և քաղաքական ցիկլերով։ Խորհրդային ղեկավարներ, անկախության առաջնորդներ, պատերազմի հրամանատարներ, ճգնաժամային կառավարիչներ` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Մեզ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել նրանց վաստակի մասին։

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.

-Չհպարտանալ այն կադրերով, որոնք չունեն կենսագրություն ու անկարող են, չգիտեն ոչ մեկին և չեն անցել ճանապարհ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չի կարելի միայն երիտասարդներ ունենալ: Այդպես մենք սկսում ենք ոչ թե նոր էջով, այլ կրկնում ենք հին ու շատ հին սխալները՝ նորովի։

- Ազգային նշանակության հարցերում չարհամրահել հսկայական փորձ ունեցող նախկին առաջնորդներին. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։
Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ենք ու գործում ապագայի մասին տեսլականներով։

Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նորերին՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր Հայաստան։

Հնին վերադարձ չկա, երբ առկա է սերունդների համերաշխություն, հետ չնայելու հանրային համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի երկիր ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։

Ես անսահման հիացած եմ Առաջին հանրապետության առաջնորդների քաջությամբ, Խորհրդային Հայաստանի ղեկավարների իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից երկիր կառուցելու կարողությամբ:
Ես խորապես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարներին.
Լևոն Տեր-Պետրոսյանին՝ անկախության շարժումն առաջնորդելու և մեր անկախ երկրին միս ու արյուն, հոգի տալու համար, անկախությունն անդառնալի դարձնելու համար:

Ռոբերտ Քոչարյանին՝ կարևորագույն ժամանակահատվածներում Արցախն ու Հայաստանը պահելու ու ոտքի հանելու համար, մեր երկրին ինքնավստահություն և մեր հասարակությանը` սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելու համար:

Սերժ Սարգսյանին՝ համերաշխությունը, լայնախոհությունն ու մարդկայինը առաջնորդության մեջ առաջին պլան բերելու համար, ժամանակակից ու հասուն պետության ուղեգիծն ամուր ֆիքսելու համար, ամեն ինչից զատ` մարդ լինելու համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել նրա գլխավորած իշխանությունը դեսպանի կարգավիճակում, հպարտ եմ այդ իշխանության անուրանալի ձեռքբերումներով, որ դեռ պիտի իրապես ընկալվեն ապագայում, և ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները: Չկասկածե՛ք:
Իսկ քանի դեռ ներկա Հայաստանը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով նրանց ժառանգությունը` Հայրենիքը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե իշխանությունը վերադարձնելու, այլ վերահաս աղետից երկիրը փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ նրանցից յուրաքանչյուրի հետևորդների շարքերում:

Ես շնորհակալ եմ նաև գործող իշխանությանը ու նրա ղեկավարին, կամա թե ակամա, երկրի նոր ռեստարտը խթանելու և հանրային ոգևորությունը լրջորեն բարձրացնելու համար։ Նորի սպասման այդ էներգետիկան ավելին է, քան ցանկացած բնական կամ տեխնոլոգիական հարստություն. այն սարեր կարող է շուռ տալ: Ու թեև իշխանությունը ծայրամասի իր աշխարհընկալմամբ ամեն օր մսխում է այդ հարստությունը, դրա մնացորդներն անգամ մեծ արժեք են ու դեռ շատ են պետք գալու մեր երկրին:

Մենք ունեցել ենք և ունենք առաքելություն ունեցող և երկրին անմնացորդ նվիրված առաջնորդներ՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ Երկրի կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ մարդկանցով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ներքին տագնապի հաղթահարման միջոցները․ ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունըԱվոկադո՝ առողջ սննդակարգի արժեքավոր բաղադրիչ, որը հարուստ է օգտակար նյութերովՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱՄՆ-ում քննարկվում են ներգաղթի քաղաքականության իրավական փոփոխություններՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներինԵվրոպական երկրները խստացնում են պայքարը կիբերհանցագործությունների դեմԳիտնականները շարունակում են ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը․ ՆԳՆԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներՄասիսում հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներՖլորիդայում մեկ օրում երկու մահապատիժ է իրականացվել՝ առաջին անգամ 1964 թվականից ի վեր Անգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելՖրանսիայում անտառային հրդեհները վնասում են տնտեսությանըՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտումԵվրամիությունը քննարկում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններըՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՄերձավոր Արևելքում լարվածության աճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանըՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըԱրյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Ամենադիտված