Վարորդները բալային համակարգը կբողոքարկեն երկու փուլով, գործերը կմնան դատարաններում. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյն, որ պետք է վարչական բողոքարկման գործընթացում ֆիլտր մտցվի և բեռնաթափվեն վարչական դատարանները, դրանում ոչ մի խոսք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է, որ բողոքարկումները դիտարկող վարչական մարմինն իր եզրակացությունը պետք է տա ոչ թե 30, այլ 15 օրում, ինչից հետո քաղաքացին, եթե համաձայն չէ, կարող է դիմել դատարան։
Խաչատրյանի պնդմամբ՝ անհրաժեշտ է, որ տուգանքների բողոքարկումն ավելի դժվարացվի, որպեսզի տուգանքի վճարումը հետաձգելու համար քաղաքացիները դատարան չդիմեն։ Հակառակ դեպքում, ըստ նրա՝ բալային համակարգն արդյունավետ չի աշխատի։
«Հետևաբար, առաջարկում եմ նաև կարգավորումներ պետտուրքի մասով։ Այսինքն՝ եթե քաղաքացին բողոքարկում է վարչական դատարան, գոնե վարչական ակտի չափով պետտուրք վճարի, որպեսզի վտանգ լինի, որ դատը չշահելու դեպքում, նա կարող է կորցնել այդ գումարը»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա