Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին անդամները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:
Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանից Կարապետ Չալյանը ուժերն էր չափում ճապոնացի Շոհեյ Յաբիկունիի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 4:2 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվեց հենց մեկնարկում` 7:0 հաշվով զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովին:
Աշխարհի ընթացիկ առաջնությունում Հայաստանը դեռևս նվաճել է մեկ մեդալ: Բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան