Անհայտ անձը մետրոպոլիտենի կայարանի մոտ քարով հարվածել է կնոջ գլխին
Հասարակություն
Երեկ` սեպտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ 50-ամյա կնոջ գլխին քարով հարվածել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
«Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:43-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ 50-ամյա կինը հայտնել է, որ քարով խփել են իր գլխին: Մեկնած խումբը գլխուղեղի վնասվածք ախտորոշմամբ կնոջը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ինքը հայտնել է, որ անհայտ անձը քարով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: Նա հրաժարվել է հաղորդում տալուց, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,- ասացին ոստիկանությունից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն