ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի նախկին նախագահին

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 15-ին  հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոահիմ Գաուկի հետ: 

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` իր երախտագիտությունը հայտնելով պրն. Գաուկին 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած նրա կարևոր ներդրման համար:

Նորին Սրբությունը նաև ներկայացրեց հյուրին անկախության հռչակումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:

Պրն. Յոահիմ Գաուկը, շնորհակալություն հայտնելով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին ջերմ հյուրընկալության և քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, նկատեց, որ իրեն Հայաստանի հետ կապում է վաղ պատանեկության տարիներին ընթերցված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը: Նախագահը նշեց նաև, որ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար:

Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և հասարակությունների կյանքից ներս դրանց հանդեպ հավատարմության պահպանումը: Ընդգծվեց նաև Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների կարևոր դերակատարությունը ազգային ինքնության ձևավորման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, անդրադարձ կատարվեց երկու Եկեղեցիների միջև առկա գործակցությանը հոգևորականների աստվածաբանական պատրաստության, կրթության և սոցիալական ծառայության ոլորտներում:

Նախագահ Յոահիմ Գաուկը վերահաստատեց պատրաստակամությունը խթանելու հայ-գերմանական կապերը և նպաստելու հետագա գործակցության զարգացմանը:

Մայր Աթոռում հյուրընկալվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահը առաջիկա օրերին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Հայաստանի մի շարք վանքերում և պատմամշակութային վայրերում, կծանոթանա Հայոց Եկեղեցու զանազան կառույցների գործունեությանը:

Հանդիպման ավարտին պարոն Յոախիմ Գաուկը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Խաչվերացի տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված