Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել
Հասարակություն
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 23:20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գինու գործարանի հարակից ձորում մի տղայի ուզեցել են թալանել և վնասել են:
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 00:12-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ:
Երիտասարդը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 23:00-ին, Իսակովի պողոտայում, վիճաբանության ժամանակ, մի երիտասարդ դանակով հարվածել է իրեն:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Սեպտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 17-ամյա բնակիչը և Նոր Խարբերդի 19-ամյա բնակիչը Բեյրութի փողոցի զբոսայգուց ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների համատեղ միջոցառումներով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
17-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն