Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելը տեղավորվում է ԱԺ լիազորությունների իրականացման մեջ. Սուրեն Գրիգորյան
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ խմբակցության կողմից Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելը տեղավորվում է ԱԺ լիազորությունների իրականացման մեջ:
Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք դա իշխանության մյուս ճյուղի վրա ճնշման փորձ չէ՞:
«ԱԺ-ի կողմից նման գործընթաց սկսելն ինքնին չի կարող դիտվել որպես ճնշում, քանի որ այդ լիազորությունն ԱԺ-ին տրված է Սահմանադրությամբ: Եթե անձինք պնդում են, որ Սահմանադրությամբ Ազգային ժողովին տրվող լիազորությունն իրականացնելն ինքնին կարող է դիտարկվել որպես ճնշում դատական իշխանության վրա, իմ մեջ շատ լուրջ կասկածներ են առաջանում այդ անձանց իրավաբանական գիտելիքների վերաբերյալ»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց՝ երբ նախագիծը կլինի, հանրությունը հիմքերի մասին ավելի շատ մանրամասներ կիմանա:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 16-ի նիստից հետո հայտնել էին, որ խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: ԱԺ-ն, քննելով հարցը, գաղտնի քվեարկությամբ պետք է որոշում կայացնի դիմել Սահմանադրական դատարան: Այս հարցում վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն