«Բարսելոնա»-ին բարդ մրցակիցներ են բաժին ընկել. Մեսսի
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայում թիմի մրցակիցների մասին:
«Ամեն տարի Չեմպիոնների լիգայում մրցակիցները հավասարապես են բաշխվում: Երբեմն բարդ է այդ մրցաշարում հաղթանակ տոնել: ՉԼ-ում խաղում են միայն լավագույն թիմեր, ահա թե ինչն է մրցաշարին յուրահատկություն հաղորդում»,- ասել է Մեսսին:
Արգենտինացի ֆուտբոլիստը կարծում է, որ խմբային փուլում «Բարսելոնա»-ին բարդ մրցակիցներ են բաժին ընկել, բայց այդ փաստն ավելի հետաքրքիր կդարձնի պայքարը:
Մրցաշարի F խմբում ընդգրկված «Բարսելոնա»-ն այսօր ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան