Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 14-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերեցին և Տարոնի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, այսպես կոչված՝ քրեական հեղինակություն 58-ամյա մի տղամարդու։ Վերջինս ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննություննը շարունակվում է։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա