«Ֆակսայ» թայֆունն ավելի քան 500 դպրոց է վնասել Ճապոնիայի արևելքում
«Ֆակսայ» թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է սեպտեմբերի սկզբին, ավելի քան 500 հանրակրթական դպրոց է վնասել Տոկիոյի հարևան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 548 հանրակրթական հաստատության շենք:
Դրանցից մի քանիսի նորոգման համար կարող Է պահանջվել մինչեւ վեց ամիս: Tokyo Electric Power Էներգետիկական ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 18-ի առավոտվա դրությամբ Տիբայի պրեֆեկտուրայում դեռևս առանց լույսի Է մնում առնվազն 49 հազար տուն: Ընկերությունը խոստանում է էլեկտրաԷներգիայի մատակարարումը լիովին վերականգնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ճապոնիայի արևելքում, այդ թվում՝ Տոկիոյի տարածաշրջանում «Ֆակսայ» թայֆունի մոլեգնելու հետևանքով զոհվել է երեք, տուժել՝ ևս 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն