Չկա այդպիսի բան․ Դավիթ Տոնոյանն իր հրաժարականի մասին
Քաղաքական
Չկա այդպիսի բան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին, թե որևիցե քննարկում չի եղել վարչապետի հետ այդ կապակցությամբ, Տոնոյանը պատասխանեց․ «Որևիցե քննարկում չի եղել»։
Դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել։
Հարցին, թե լուրեր են տարածվել, որ տարաձայնություների հետևանք է Վանեցյանի հրաժարականը, այդ կապակցությամբ նա ի՞նչ է կարծում, Տոնոյանը պատասխանեց, որ կարծում է առանց տարաձայնությունների չի լինում հրաժարական։
Դիտարկմանը, թե նա տարաձայնություններ ունի՞ վարչապետի հետ, Տոնոյանը պատասախանեց․ «Ոչ, չեն կարող լինել տարաձայնություններ: Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն