Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում» Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ Մակունցը Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում 

«Անկախության գաղափարը երբևէ այսքան արժեզրկված չէր եղել, որքան երեկ». Գևորգ Գևորգյան

Բլոգոսֆերա

Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախության գաղափարը երբևէ այսքան արժեզրկված չէր եղել, որքան երեկ՝ պետական միջոցառումների ընթացքում: Այս ամենը ազգայինի նկատմամբ իշխանության վերաբերմունքն էր ի ցույց դնում և այն , որ ակնհայտորեն մտածողություն են ուզում փոխել, ազգայինը լիբերալիզմով փոխարինելով, ռազմիկի և հայրենիքի համար մարտնչող հերոսի կերպարը ոչնչացնելով, ասֆալտին՝ սոցիալ-տնտեսական հերոսներ կերտելով, այն դեպքում երբ մենք դեռ չավարտված պատերազմ ունենք: Սա այն վատթարագույնն է, որը կարող էր պատահել մեր ազգային ոգու հետ: Սրանք ապազգայինների ջանքերն են անշուշտ, որն իհարկե չեն հաջողելու, ընդհակառակը՝ Նիկո´լ, դու պարտված ես, պարտված, որովհետև դու պայքարդ ու իշխանություն կոչվող զենքդ ուղղեցիր ոչ թե մեր երկրի թշնամու դեմ, այլ սեփական ժողովրդի դեմ՝ բոլորին իրար դեմ լարելով, պառակտելով ու բամբասելով: Դու պայքարում ես պատերազմում հաղթած հերոսների դեմ, քո նշանառության տակ ոչ թե ամեն օր հոխորտացող հակառակորդ-թշնամին է, այլ մեր հերոսները, մարդիկ, ում կյանքի գնով դու և քո նմանները ապրելու իրավունք են ստացել և խաղաղ երկինք:

Այս ամենը մի օր ավարտվելու է իհարկե, բայց միշտ հիշվելու է, թե ինչ քաղաքական սպեկուլիացիաներով խաբեցիր ժողովրդին, հիշվելու է նաև ինչպես անկախության տոնին, անկախություն կերտողներին վարկաբեկելով հպարտ կանգնեցիր բեմին, որպես անկախության նվիրյալ, հետդ էլ մի անհայտի տանելով, որպեսզի ի լուր աշխարհի Արցախի Հանրապետության Նախագահին հայտարարի Արցախի մարզպետ, ինչպես տոնակատարություններից ընդամենը երեք օր առաջ ուղարկեցիր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, որ հանկարծ չկարողանա գալ: Հիշվելու է նաև, թե քաղաքական նպատակներով ինչպես մերժվեց Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը, ինչպես իշխանության կողմից ճնշումների ենթարկված դատարանը Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, երկար ու ձիգ քաշքշուքներից հետո միայն թույլ տվեց ոտքի պրոթեզավորման մեկնել արտերկիր,այն դեպքում, երբ նա հաշմանդամ դարձավ քո ու քո նմանների համար նաև: Այս մարդկանց անմեղության կամ մեղավորության մասին չեմ ուզում խոսել, կամ ինչ հարցերում են հաջողել կամ ձախողել, սա դեռ ժամանակը և իրավական գործընթացները ցույց կտան, այլ ուզում եմ խոսել այն մարդկային ու բարոյական օրենքների մասին, որ ոտնատակ եք տալիս աջ ու ձախ, ձեր օրինակով նախադեպ ստեղծելով: Հին ու նոր, սև ու սպիտակ, արդար ու անարդար խառնած իրար անխնա թունավորում եք հասարակ ժողովրդին, որովհետև ձեզ վրեժով լցված, ցածր իրավագիտակցությամբ մասսաներ են պետք, որոնց ինչպես ուզեք օգտագործեք, ում դեմ ուզեք լարեք: Այն ինչ որ անում եք, ոչ բարոյական նորմերի մեջ է և ոչ էլ իրավական: Որտեղի՞ց է գալիս պատերազմում հաղթաց հերոսներին նվաստացնելու անհագ ծարավը, հաստատ ոչ արդարությունից, որովհետև մարդկային հոգեբանության մեջ «բոլորը հանացագործ ու սրիկա են, իսկ ես արդար ու անմեղ» -ը… արդեն պաթոլոգիա է, ոչ թե արդարություն, իսկ երկիր պահողները բոլոր ժամանականերում էլ հերոսներն են: Բնականաբար այս ամենը մի օր ավարտվելու է, բայց մի մեծ բաց դաս է մնալու պատմությանը. «պետության և հերոսների մասին, բարոյականության և անբարոյի անխախտ սահմաները» վերնագրով:

Հայրենիքը գերագույն արժեք է, իսկ հայրենիքի պաշտպանությունը տղամարդու սուրբ պարտականություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրըՄԱԿ-ի փորձագետները հաստատել են՝ Reuters-ի հետաքննության մեջ հիշատակված Boeing ինքնաթիռները զենք են տեղափոխել Սուդանի ԱԱՕ-ինՌուսական ավիաընկերությունը կրկին սկսել է զեղչերով ավիատոմսերի վաճառքըՈւրուգվայում 22-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղելՔննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել էԼեհաստանը Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանովՕգտատերերին կոչ են արել ժամանակավորապես չկատարել ֆինանսական գործարքներ Telegram-ումԶելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի խնդրանքիԳագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ինԴատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներNew York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներին
Ամենադիտված