Երևանի ԲՀԿ խմբակցության մի քանի անդամներ փորձում են սադրիչ գործողություններ իրականացնել. Սոնա Աղեկյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը բաց նամակ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո՛ պարոն Ծառուկյան,
արդեն երկրորդ օրն է՝ «Սանիթեք» ընկերության աշխատակիցները նստացույց են անում՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը:
Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ Երևանի ԲՀԿ խմբակցության մի քանի անդամներ այստեղ փորձում են սադրիչ գործողություններ իրականացնել, ասեմ ավելին՝ իրենց իսկ գործողություններում դրսևորում են ընդդիմադիր ֆրակցիային ոչ հարիր պահվածք: «Սանիթեք» ընկերության աշխատակիցների անունից հորդորում ենք Ձեզ զսպել Ձեր խմբակցության անդամներին, որոնք լրագրողների առջև դրսևորում են ընդդիմադիր կեցվածք, իսկ առանց լրատվամիջոցների փորձում են քաղաքապետարանի աշխատակիցների հետ համաձայնեցված կերպով խառնակիչ գործողություններ իրականացնել:
Գրեթե վստահ ենք, որ Դուք տեղյակ չեք Ձեր խմբակցության անդամների վարքագծից և մեր իրազեկումից հետո կկանխեք այս իշխանհաճո քայլերը:
Հարգանքներով՝ «Սանիթեք» ընկերության ցուցարար աշխատակիցներ և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյան»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն