Լուսանկարը տարածողները փորձում են սա ներկայացնել որպես քաղաքապետարանի «անգթության» եւ «անտարբերության» ապացույց. Հակոբ Կարապետյան
Բլոգոսֆերա
Լուսանկարը տարածողները փորձում են սա ներկայացնել որպես քաղաքապետարանի «անգթության» եւ «անտարբերության» ապացույց: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` կից հրապարակելով քաղաքապետարանի առաջ սիզամարգին պառկած երեխաների լուսանկարը:
Գրառումն ամբողջությամբ` ստորև.
«Ցանցում այս լուսանկարն է պտտվում, որտեղ երկու մանկահասակ երեխա են՝ քաղաքապետարանի առաջ սիզամարգին պառկած:
Լուսանկարը տարածողնրը փորձում են սա ներկայացնել որպես քաղաքապետարանի «անգթության» եւ «անտարբերության» ապացույց: Իբր, մենք ականջալուր չենք Սանիթեքից աշխատավարձ չստացած քաղաքացիների պահանջին ու անգամ երեխաների ներկայությունը մեզ վրա չի ազդում:
Փորձեմ առանց այս «ինքնատիպ» հնարքին գնահատական տալու ասել.
-
Քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաեւ՝ Ավագանու մի շարք անդամներ տարբեր խմբակցություններից, պարբերաբար շփվում են քաղաքապետարանի դիմաց գտնվող Սանիթեքի (նախկին) աշխատակիցների հետ:
-
Տարեցները եւ երեխաների հետ ժամանած ցուցարարները քաղաքապետարանի ուշադրության տակ են՝ նրանց առաջարկում են ջուր եւ այլ անհրաժեշտ օգնություն:
-
Սանիթեքի աշխատակիցներին պարզաբանել ենք, որ աշխատավարձ տալը ԲԱՑԱՌԱՊԵՍ Սանիթեք ընկերության ղեկավարության պարտավորությունն է:
-
Քաղաքապետարանը օգոստոս ամսին շուրջ 165 միլիոն դրամ է փոխանցել Սանիթեքին: Սա, Սանիթեքի իսկ պաշտոնյաների վկայությամբ, առավել քան բավարար է՝ աշխատակիցներին վարձատրելու համար: Սակայն, նրանք ասում են, որ քաղաքապետարանի տված գումարը ծախսել են այլ բաների վրա: Ինչեւէ:
-
Այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է գտնել հնարավոր տարբերակներ, որպեսզի Սանիթեքի աշխատակիցներին իրենց աշխատավարձը հասնի: Մեր մասնագետները ինտենսիվ կերպով ջանում են լուծել այս հարցը:
-
Բացի այս ամենից, Սանիթեքի աշխատակիցներին առաջարկվել է աշխատանքի անցնել Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկում (ԵԱՍՄ): Նրանց զգալի մասը արդեն աշխատանք ունի, եւ հասկանալի է, որ ԵԱՍՄ ղեկավարությունը կարող է պահանջել, որպեսզի արդեն իր աշխատակիցները աշխատանքային ժամին լինեն աշխատավայրում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն