ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Ձերբակալվել է Արա Նախշքարյանը Մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավոր Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբ Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները «Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ» Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ» 

Հորդորում եմ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին պատասխանել ներկայացված հարցերին. Արթուր Ղազինյան

Բլոգոսֆերա

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդում է, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 - 2023 թվականների ռազմավարությունը» մշակվել է բացառապես ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում:

Այս պնդումն առավել համոզիչ դարձնելու և փարատելու շրջանառվող հիմնավոր կասկածներն առ այն, որ նշված Ռազմավարության իրական հեղինակները օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող միջազգային կազմակերպություններն են, հորդորում եմ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին պատասխանել ստորև ներկայացված հարցերին և տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

1. Հաշվի առնելով այն փաստը, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 - 2023 թվականների ռազմավարությունը» ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխման համար ունի հիմնարար և կենսական նշանակություն, այն պետք է մշակվեր ՀՀ Վարչապետի կամ փոխվարչապետի որոշմամբ/հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ տեղեկացնել, ստեղծվե՞լ է արդյոք այսպիսի հանձնաժողով, թե ոչ:

Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացնել այդ հրամանի պատճենը և այդ հանձնաժողովի կազմը, լիազորություններն ու աշխատակարգը։

2. Ելնելով կատարված աշխատանքի ծավալից ու բովանդակությունից, և հաշվի առնելով ՀՀ-ում նման կարգի ռազմավարությունների մշակման պրակտիկան, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության, գիտա-ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ստեղծվել է արդյո՞ք Ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, թե ոչ:

Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել նշված աշխատանքներն խմբի ստեղծման մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի պատճե և հրապարակել աշխատանքային խմբի կազմը։

3. Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպվել ե՞ն արդյոք հանրային քննարկում ապահովող միջոցառումներ, մասնավորապես կոնֆերանսներ, կլոր սեղաններ, սեմինարներ, թե ոչ:

Եթե կազմակերպվել են, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ովքեր են եղել այս միջոցառումների կազմակերպիչներն ու հիմնական բանախոսները, երբ և որտեղ են դրանք անցկացվել, ինչպես նաև խնդրում եմ ներկայացնել այդ միջոցառումներին հրավիրված կազմակերպությունների և անձանց ամբողջական ցանկը։

4. Խնդրում եմ բացատրել և պարզաբանել այն, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված Ռազմավարության մեջ տեղ գտել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ին հրապարակված «Հայաստանի վերականգնման հայեցակարգում» տեղ գտած սկզբունքները, բաժինների անվանումները, օգտագործված բառակազմի և բառամթերքի կրկնությունն ու ճշգրիտ համընկնումները։

5. Խնդրում եմ նաև ներկայացնել սույն Ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցած ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների անուններն ու զբաղեցրած պաշտոնները, նրանց աշխատանքի համակարգման և կազմակերպման համար պատասխանատու աշխատակցի անունն ու զբաղեցրած պաշտոնը:

Խնդրում ենք նաև տեղեկացնել, թե երբ են սկսվել և ավարտվել նշված Ռազմավարության մշակման աշխատանքները:

Վերը նշված փաստաթղթերի ամբողջական և համալիր հետազոտման արդյունքում միայն հնարավոր կլինի հաստատապես պնդել,որ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հիմնված է և ծառայում է ՀՀ ազգային և պետական շահին:

Հայցվող տեղեկատվության չտրամադրման և առաջ քաշված հարցերին չպատասխանելու դեպքում ինձ իրավունք կվերապահեմ հայտարարել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ կենսական ազգային և պետական շահ ներկայացնող հարցերի նկատմամբ ցուցաբերում է անպատասխանատու վերաբերմունք:

Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարելՁերբակալվել է Արա ՆախշքարյանըԲըրնհեմը դեմ է Աշխարհի առաջնության իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելունՄի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբԼրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում ենԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ)
Ամենադիտված