«Ժամանակն է Հայկական բանակի ամենամարտունակ զորամասերն անվանակոչել հայոց մեծ հերոսների անուններով»
Բլոգոսֆերա
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ստուգված և աննախադեպ փաստ. այս օրերին Հայաստանում անցկացվող ռազմավարական զորավարժությանը «մասնակցելու համար զինկոմիսարիատների մոտ գրանցման մեծ հերթեր են գոյացել»։
Դեռ պետք է խորհել այս բեկումնային երևույթի մասին, հասկանալ դրա խորքային և ընթացիկ պատճառները, թե ինչպես է ներքաղաքական անբարենպաստ, նույնիսկ ճնշող պայմաններում հայ երիտասարդը խանդավառ կամավորագրվում հայրենիքի պաշտպանությանը։
Բայց արդեն հիմա կարելի է ասել, որ մենք ականատեսն ենք հայոց ռազմական ոգու զարթոնքի։ Հայ երիտասարդի մեջ արթնացել է իր ազնվական ռազմիկ նախնիների արյունը՝ Մամիկոնյանների, Արծրունիների, Սյունիների, Բագրատունիների, Կամսարականների, Ռշտունիների, Արտաշիսյանների, Արշակունիների, Ռուբինյանների, Պահլավունիների, մյուս բոլոր արիների...
Ժամանակն է ուրեմն մերօրյա Հայկական բանակի ամենամարտունակ և քաջարի զորամասերն անվանակոչել հայոց մեծ հերոսների անուններով։
Մեծ հաղթանակներն այսպես են սկիզբ առնում»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն