Կոպտագույն սխալ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար Ադրբեջանի նախագահին անվանում է «գործընկեր»
Բլոգոսֆերա
Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ՝ առնվազն քարոզչական տիրույթում կոպտագույն սխալ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար որևէ հանրային ելույթում Ադրբեջանի նախագահին անվանում է «գործընկեր», այդպիսով նրան ունկնդրի գիտակցության մեջ, ըստ էության, հավասարեցնելով իրեն։
Եթե անհրաժեշտ է չեզոք լիցք պարունակող բնորոշում, ապա կարելի է օգտագործել ուղղակի «Ադրբեջանի նախագահ» ձևը, իսկ եթե խնդիր կա քարոզչական հարված հասցնելու, ապա «Բաքվի բռնապետ» սահմանումը լիովին տեղին է և անխոցելի»։
#Հայաստանը #քարոզչություն


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն