Զարուհի Բաթոյանը մասնակցել է «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրում է.
«Այսօր Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում մասնակցեցի «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման, ինչպես նաև 2014 թ.-ի Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ԻՊ-ի զինյալների կողմից իրականացված եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող, Նադիա Մուրադի անունը կրող հուշարձանի բացման արարողությանը։
Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը կարևոր մաս է կազմում մեր հասարակության, մենք բոլոր հնարավորությունները պետք է ստեղծենք, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները իրենց հայրենիքը համարող Հայաստանում ազատ և լիարժեք ապրեն: Կրթությունը, առողջապահությունը, սպորտը, մշակույթը, քաղաքական և հասարակական կյանքը պետք է մատչելի և ներառական լինի և նպաստի եզդի ժողովրդի զարգացմանը Հայաստանում:
Ի դեպ, Հայաստանում երկրորդ եզդիական այս սրբավայրն ամենամեծն է աշխարհում»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն