Այսուհետ վարչապետի կամքով պարտադրված դատական վճիռները կկոչվեն վնգստոցներ. Վահան Իշխանյան
Բլոգոսֆերա
Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրապարակախոս Վահան Իշխանյանը` անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքով կալանավորված Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին:
«Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին
Նոր Հայաստանը ունեցավ իր երկրորդ քաղբանտարկյալը։ Առաջինը բանտում է և մեղադրվում է այն բանն անելու մեջ, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու մեջ, ինչը ասել է երկրի վարչապետը։
Նոր Հայաստանի երկու քաղբանտարկյալները՝ Ռոբերտ Քոչարյան և Նարեկ Մութաֆյան, ում կալանվորման սանկցիան հենց նոր դատարանը տվեց։ Այս ցանկը գնալով աճելու է, որն ուղիղ համեմատական է լինելու վարչապետի տապալման ընթացքին»,- գրել է նա։
Այնուհետեւ եւս մեկ գրառում է արել` հայտնելով, որ եւս մեկ քաղբանտարկյալ ավելացավ:
«Նոր քաղբանտարկյալ. դատական որոշ վճիռներ այլ անուն են սկսում ստանալ
Երրորդ քաղբանտարկյալը՝ Սարգիս Օհանջանյան, դատարանը նրան կալանքի սանկցիա է տվել այն բանի համար որ նկարահանել է այն որ Նարեկ Մութաֆյանը արտասանել է վարչապետի խոսքը՝ վնգստացող դատավորների մասին։
Ինչքան էլ տհաճ է կրկնենել վարչապետի արտահայտությունները, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը ստիպում է դա անել հաստատագրելու համար՝ որ այսուհետ վարչապետի կամքով պարտադրված դատական վճիռները կկոչվեն վնգստոցներ»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն