Փարաքարում հաղթեց դատվածություն ունեցող թեկնածուն. Hraparak.am
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Մրցակցային ընտրություններ էին Փարաքար համայնքում: Այստեղ թեկնածուներն էին գործող երկարամյա համայնքապետ Սամվել Վարդանյանը, որը Հանրապետական էր, բայց հեղափոխությունից հետո հասկանալի պատճառով շատերի պես հրաժարվեց կուսակցությունից, «Իմ Քայլի» պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմ Սարդուր Թեւոսյանը , Դավիթ Մինասյանը, որը դատվածություն ուներ:
Hraparak.am-ին հայտնի է դարձել ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց ձայների մեծ առավելությամբ հաղթել է Դավիթ Մինասյանը՝ մոտավորապես 1200 ձայն, Սարդուր Թեւոսյանը մոտ կրկնակի պակաս է հավաքել, ավելի քիչ ձայն է ստացել գործող համայնքապետը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն