Սաուդցի տղամարդը ծեծի է ենթարկել դստերը քայլել չկարողանալու համար (տեսանյութ)
Տեսանյութեր
Սաուդյան Արաբիայում բնակվող Յուսուֆ Ալկուտայ անունով 40-ամյա պաղեստինցի տղամարդը ծեծի է ենթարկել իր մանկահասակ դստերն այն բանի համար, որ նա չի կարողացել քայլել: Այս մասին հայտնում է Metro.co.uk-ը:
Տղամադը խփել է դստեր դեմքին և մեջքին, քանի որ նա չի կարողացել կանգնած մնալ: Նա նաև բռնել է երեխայի ականջներից և գցել գետնին: Տեսանյութը հրապարակվել է համացանցում և վիրուսային կերպով տարածվել, որից հետո տղամարդը հայտնվել է Սաուդյան Արաբիայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Յուսուֆը հայտարարել է, որ տեսանյութն արված է շատ վաղուց և հիմա զղջում է իր արարքի համար:
«Ես փորձում էի նրան քայլել սովորեցնել և հիմա, Ալլահի կամոք, նա ինքնուրույն քայլում է»,-ասել է Ալկուտայը:
Նա նաև նշել է, որ այդ դեպքից արդեն 4 տարի է անցել:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)