«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ 

Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում. Ռուստամ Բադասյան

Քաղաքական

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:       

 Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել, որ  Կառավարության այս հավակնոտ ծրագիրը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե  բոլորը չմասնակցեն այդ գործընթացին՝ ուղղված բարեփոխումների շուրջ միասնական կարծիք ձևավորելուն:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ դեսպանին և Իրավաբանների հայկական ասոցիացիային միջոցառումը իրականություն դարձնելու համար:

Նախարարը, դատաիրավական բարեփոխումների համատեքստում, մասնավորապես, անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը՝ ուղղված արդարադատության մատչելիությանը: «Հայաստանում որպես փաստաբան աշխատելով՝ շատ հաճախ նկատել եմ, որ գործարար շրջանակները խուսափում են դատարանում գործ ունենալուց, որովհետև գիտեն, որ ընթացքը բավական երկար է և հաճախ ոչ արդյունավետ՝ նույնիսկ դրական արդյունքի հասնելու դեպքում: Այս խնդիրը լուծելու համար մեր ձեռնամուխ ենք եղել էլեկտրոնային գործիքների ներդրմանը, որի արդյունքում էապես կկրճատվեն դատարանների ծանրաբեռնվածությունը և դատական գործերի քննության ժամանակահատվածը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարը հայտարարել է նաև, որ դատական իշխանության նկատմամբ Կառավարությունը որդեգրել է հավասարակշռված մոտեցում: «Այն դատավորները, որոնք  բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաև նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ: Իսկ արդարադատության իրականացմանը չնպաստող դատավորների համար նախատեսվում է կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնում՝ այդ թվում նաև գույքային  հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության  ավելացում»,- նշել է նախարար Բադասյանը՝ շեշտելով, որ որևէ տրամադրվածություն դատական իշխանության նկատմամբ չկա, և կարգապահական վարույթները հարուցվելու են միայն այն դեպքում ու համապատասխան  միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելու է այն դեպքում, երբ համոզվածություն լինի, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմը հաղթահարված է:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն դատական իշխանությամբ. բարեփոխումներ կիրականացվեն նաև դատախազության համակարգում, քննչական մարմիններում, դրանք չեն շրջանցի նաև սնանկության, փաստաբանության, հարկադիր կատարման ոլորտները:

Էլեկտրոնային արդարադատության համատեքստում նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ չի լինելու հատվածային մոտեցում: «Բոլոր գործերով այն  փաստաթղթերը, որոնք հնարավոր է ներկայացնել թղթային տարբերակով, ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով: Դատական համակարգից այլ պետական մարմիններ դրանք ևս դուրս են գալու էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է արդարադատության նախարարը:

Անդրադառնալով անցումային արդարադատության թեմային՝ Ռուստամ Բադասյանը շեշտել է, որ նպատակը ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա կենտրոնանալն է:  «Մենք պատժիչ քաղաքականություն չենք որդեգրել: Փաստահավաք հանձնաժողովի միջոցով վեր են հանվելու այն բոլոր  կոռուպցիոն երևույթները, որոնք չեն նպաստել Հայաստանում տնտեսության զարգացմանը, արդարադատության ոլորտի զարգացմանը և ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք կբացառեն ապագայում նման կոռուպցիոն մեխանիզմների կիրառումը»,- հայտարարել է նախարար Բադասյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է քաղաքական ուղղորդվածությունից զերծ մասնագիտացված խումբ: Վերջինը որոշելու է այն ուղղությունները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է մշակել սահմանադրական բարեփոխումներ:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,  ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն  Վարդազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելով
Ամենադիտված