Զարթոնքի նախկին գյուղապետը մոտ 100 ձայնով պարտվեց համայնքային ընտրությունում
Քաղաքական
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվել է համայնքապետի ընտրություններում: Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Քվեարկությանը մասնակցել է 975 քաղաքացի, անվավաեր քվեաթերթիկների թիվը 17-ն է:
Նախկին համայնքապետը հավաքել է 436 ձայն, մյուս թեկնածուն` Սամվել Աղաջանյանը, որն ընտրվել է համայնքապետ, ստացել է 522 ձայն:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել գյուղում լարված մթնոլորտի պատճառով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն