Հնարավոր է Մեսսին մասնակցի «Ինտեր»-ի դեմ խաղին
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Վիլյառեալ»-ի դեմ խաղում (2:1):
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում: Հավանական է, որ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ինտեր»-ի դեմ կայանալիք խաղին:
Նշենք, որ «Բարսելոնա»-«Ինտեր» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան