Ալեգրին` «Միլան»-ի գլխավոր մարզչի հավակնորդ
Սպորտ
«Միլան»-ում դիտարկում են թիմի գլխավոր մարզչի փոփոխության տարբերակը:
Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ թիմի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Մասիմիլիանո Ալեգրին, ով նախկինում գլխավորել է թիմը:
Ակումբի ղեկավարությունը ցանկանում է իտալացի մասնագետին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ներկա պահին «Միլան»-ը գլխավորում է Մարկո Ջամպաոլոն:
Ալեգրին միլանյան ակումբը գլխավորել է 2010-2014թթ-ին: Նրա գլխավորությամբ ակումբը նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը ու հաղթել առաջնությունում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան