Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հիմնադրամի ներկայացուցիչը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մասին՝ նշելով, որ գործունեության ուղղությունները հիմնականում ներառում են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ է եղել նաև առաջիկա ծրագրերին և անելիքներին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է հայրենիքում իրականցվող ծրագրերը, խրախուսել դրանց ընդլայնումը, ինչպես նաև հնարավորինս աջակցության պատրաստակամություն հայտնել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն