Եթե դավաճանեք մեզ, մենք երբեք դա չենք ների․ շվեդացի ակտիվիստի հուզիչ ելույթը՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովում (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 23-ին 16-ամյա շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գագաթնաժողովում, որը նվիրված էր Կլիմայի փոփոխությանը: Նա հուզիչ ելույթ է ունեցել՝ պետությանը մեղադրելով այն բանի համար, որ իր մանկությունն իրենից գողացել են։
Նա նշեց, որ իշխանություններն անտեսում են բնապահպանական խնդիրները և ասում են միայն «փող և հեքիաթներ տնտեսական աճի մասին»։
Ելույթի վերջում նա նշեց, որ երիտասարդները սկսում են գիտակցել դավաճանությունը, և եթե նրանց դավաճանեն, նրանք երբեք չեն ներելու դա:
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է շվեդ ակտիվիստի ելույթը: Նա ասաց, որ իր ելույթում այն խնդիրները, որոնք առաջ է քաշել Թունբերգը, արտացոլվում են Ռուսաստանի միջազգային քաղաքականության մեջ: Պեսկովը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը սեպտեմբերի 23-ին միացել է Փարիզի կլիմայի համաձայնագրին:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)