Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վաղը 8 ժամ ջուր չի լինի
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի՝ 1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի, 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքները, 5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ փողոցի վերջնամասի, 6-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկից մինչև 11-րդ փողոցի վերջնամասի բնակիչների հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն