Փեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էին Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Պեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո «Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն Սիմոնյանին Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա Հայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալները 

Գերմանիայից կամավոր վերադարձած հայերը ֆրանս-գերմանական ծրագրով աջակցություն կստանան

Հասարակություն

Գերմանիայում նվազագույնը 6 ամիս բնակվելուց հետո կամավոր Հայաստան վերադարձող հայերը հնարավորություն կստանան «CAROB» ֆրանս-գերմանական աջակցության և վերաինտեգրման ծրագրով ստանալ մասնագիտական ուսուցում, միկրոձեռնարկություն հիմնելու համար ֆինանսական աջակցություն: Աջակցության և վերաինտեգրման համագործակցության՝ «CAROB» ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը:

«CAROB»-ը հայ միգրանտների վերադարձի և վերաինտեգրման աջակցման համագործակցության ծրագիր է: Այն ֆրանս-գերմանական հավակնոտ նախաձեռնություն է, որն իրենից ներկայացնում է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) և Գերմանիայի միգրանտների և փախստականների դաշնային ծառայության միջև համագործակցության արդյունք: Այն հավակնոտ համագործակցության ծրագիր է, քանի որ կարող է գալիք տարվա ընթացքում օժանդակել 400 անձի»,-ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ու նշեց՝ իրենց այդ ջանքերը խրախուսում է նաև Հայաստանի իշխանությունը:

Լաքոտը նշեց՝ ծրագրի միջոցով ուզում են հղել ուղերձ՝ հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է:

«CAROB» ծրագրով առաջարկվում է երեք տեսակի աջակցություն՝ սոցիալական և առաջին անհրաժեշտության բժշկական աջակցություն, մասնագիտական ուսուցում, փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման համար ֆինանսավորում:

 Ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյանը նշեց՝ մասնագիտական ուսուցման միջոցով նպատակ ունեն այդ անձանց վերադարձնել աշխատանքի շուկա: «Սոցիալական աջակցության պարագայում Երևանում մինչև 6 ամիս և մարզերում մինչև 1 տարի ժամանակով կարող ենք տուն վարձակալել Գերմանիայից կամավոր Հայաստան վերադարձող անձանց համար՝ նկատի ունենալով, որ մեկնելուց առաջ հաճախ շատերը վաճառում են ամեն ինչ: Բիզնեսի աջակցության դեպքում շահառուները 30 տոկոսի չափով ներդրում պետք է անեն, ծրագրով աջակցությունը կարող է լինել գույքի, տարածքի տրամադրման կամ այլ տեսքով»,-նշեց նա:

Սեպտեմբերից առ այսօր ծրագրով աջակցություն ստանալու համար արդեն դիմել են 100 անձ: Նոյեմբերի 15-ին հանձնաժողովը վերջնական կհաստատի գործերը և կանցնի աջակցությանը:

 Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը նշեց, որ ծրագիրը պիլոտային է: «Գերմանիան և Ֆրանսիան միավորել են ջանքերը՝ կիսելու իրենց փորձառությունը: Ֆրանսիան արդեն ունի վերաինտեգրման ծրագիր այն հայերի համար, ովքեր ետ են վերադարձել հայրենիք: Հույս ունեմ, որ այս ծրագիրը ևս մեծ հաջողություն կունենա, ես հավատում եմ, որ դա կնպաստի Հայաստան վերադարձողների ինտեգրացիայի ուժեղացմանը»,-ասաց դեսպանը:

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջերս Հայաստանից պատվիրակություն է այցելել թե Ֆրանսիա, թե Գերմանիա, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր ՝ միգրացիայի և հատկապես Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման համար երկխոսությունները սկսելու հնարավորությունը: «Մենք հավատում ենք, որ մեր քաղաքացիների կայուն վերադարձն ու վերաինտեգրումը անհրաժեշտ հիմք է, ինչի շնորհիվ մենք կարող ենք սկսել հետագա քայլերը՝ հասնելու վիզայի ազատականացման»,-ասաց Ղազարյանը:

Նա նկատեց, որ վերաինտեգրման գործընթացին պետք է մասնակցութուն ունենան բոլոր կողմերը՝ թե կառավարությունը, թե երկրները և միգրանտները: Նա Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) աշխատանքը համարեց դրա փայլուն օրինակ:

Երևանում OFII-ի ներկայացուցչությունը, որը հիմնվել է 2014-ին, իրականացնում է վերաինտեգրման երկկողմ գործունեություն՝ տնտեսական և սոցիալական աջակցություն տրամադրելով հայ միգրանտներին, ովքեր որոշում են կամավոր վերադառնալ հայրենիք: Նարինե Հարությունյանը OFII-ի  շահառուներից է, որ ընտանիքով Ֆրանսիա էր մեկնել 2014-ին, իսկ 2016-ին որդիների՝ բանակում ծառայելու որոշման արդյունքում ետ վերադարձել: «Վերադառնալուց հետո դիմեցինք  OFII-ին, նրանց աջակցությամբ Էջմիածնում բացեցինք մեր ընտանեկան բիզնեսը, արտադրում ենք կիսաֆաբրիկատներ»,-ասաց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքում
Ամենադիտված