Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռեժիսորը նախագահին ներկայացրել է իր ֆիլմերն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել նրա վերջին՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմին, ստեղծման պատմությանը, այն միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ներկայացնելուն և համաշխարհային կինոդիտող հանրությանը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին: Նշվել է, որ արցախյան հակամարտության առանցքի շուրջ հյուսված ֆիլմը եվրոպական մի շարք երկրների կինոգործիչների հետ համատեղ աշխատանքի արդյունք է:
Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ռեժիսորին և նրա ստեղծագործական թիմին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել հետագա ծրագրերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն