Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը միասին ծառ տնկեցին ԱԺ բակում
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան միասին ծառ տնկեցին ԱԺ բակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանների նախագահները համատեղ ծառատունկն իրականացրին ընդլայնված կազմով երկկողմ հանդիպումից հետո:
Խորհրդանշական եղևնին տնկելուց հետո Դարիգա Նազարբաևան նշեց, որ կփորձի ամեն տարի այցելել Հայաստան ու խնամել իր կողմից տնկված ծառը:
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան ընգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն