Հետաքրքիր հանդիպում է սպասվում. Հայաստանի ընտրանու մարզիչը` Հունաստանի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանթ Սխիպը Եվրոպայի 2020 թ-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ հանդիպել է լրագրողներին:
Մարզիչը նշել է, որ Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստների մոտ մոտիվացիան շատ բարձր է և նրանք ցանկանում են լավ խաղ ցուցադրել:
Խոսելով Հայաստանի հավաքականի մասին Սխիպը նշել է.
«Մենք գիտենք, որ Հայաստանը նոր մարիզչ ունի և նոր մարտավարություն: Պարզապես փորձելու ենք մեր խաղով ցուցադրել մեր ունակությունները: Գիտենք, որ Հայաստանի հավաքականը ունի շատ վտանգավոր խաղացողներ: Շատ հետաքրքիր խաղ է լինելու: Մենք պետք է փորձենք արդյունքի հասնել»,-ասաց մասնագետը:
Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին` մարզիչը շեշտեց, որ հավաքականը մեկ ֆուտբոլիստից չէ բաղկացած և հիմա հնարավորություն ստացած ֆուտբոլիստները կփորձեն լավագույնս հանդես գալ:
Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան