Չինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի Եվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրի Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել է Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել են Հորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալները Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին 

Գանձագողերը կոտրել են Խոսրովի արգելոցի խաչքարերը

Հասարակություն

Գանձագողերը ավերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք» խաչքարերի խումբը։ Տարածքը հին բնակատեղի է եղել։ Բացի խաչքարերից կան նաև գերեզմաններ, որոնք ևս փորվել են և մարդկանց ոսկորները հանվել։ Ովքե՞ր կարող են լինել վանդալիզմի հեղինակները և ի՞նչ է պարզաբանում արգելոցի տնօրինությունը: Այս մասին գրում է Հանրային ռադիոն:

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը տեսանյութ է հրապարակել ՝ հետևյալ գրառմամբ ՝ «Գանձագողերը ավերում են «Խոսրովի անտառ» պետարգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք»–ի խաչքարերը»։

Տեսանյութում ակնհայտ երևում է ավերված խաչքարերը, փորված գերեզմանոցներն ու հանված ոսկորները։ Հայտնի չէ, թե ով է ուղարկել տեսանյութը, աղբյուրի համաձայն ՝ անհայտ էջից են ուղարկել։

Արգելոցի տնօրինությունից ճշտեցինք, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը, հետաքննություն է սկսվել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը կատարվածը վանդալիզմի է որակում. «Ինձ համար շատ անհասկանալի բան է սա։ Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում , ոսկորներ են հանում։ Սա վանդալիզմ է»,- ասում է Հրաչյա Հովակիմյանը։

Մանկուկ գետի հովտում է գտնվում «Մանկուք» հուշարձանախումբը (V-XVII դդ.): Մանկուկը որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև 1950-ական թվականները:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ ավերված խաչքարերն իրենցից թե՛ պատմական, թե՛ գեղարվեստական արժեք են ներկայացրել.

«Մինչև 13-րդ դարերի խաչքարեր են, գեղարվեստական առումով շատ բարձր են` շատ նուրբ քանդակներով։ Մի քանի խաչքարեր կան, արձանագիր են, այսինքն՝ պատմական արժեք ունեն։ Մի քանի անգամ եղել եմ Մանկուքում, այնտեղ նաև բերդ կա։ Գերեզմանոցը ևս պատմական է»,- նշում է Կարապետյանը։

Արգելոցի Խաչաձորի տեղամասը բավականին հեռու է և տեղանքի խորդուբորդ ու դժվար ճանապարհը թույլ չի տալիս հեշտությամբ այնտեղ հասնել։ Մեքենայի մուտքը բացառված է, մնում է միայն ձիով այնտեղ հասնելու տարբերակը։ Դա նշանակում է, որ վանդալները տեղանքին լավ ծանոթ են, ասում է Հովակիմյանը։

Չի բացառում, որ հենց տեսանյութի հեղինակն էլ բարբարոսություն արած լինի. «Այդ հատվածը գյուղատեղի է և գերեզմաններ են։ Հին գյուղատեղի է, Մանկուկը։ Մեքենաներով բացառվում է բարձրանալը, այնտեղ մենք պոստեր ունենք, հնարավոր չի բարձրանալը։ Ինձ թվում է ովքեր արել են, իրենք էլ նկարել ուղարկել են։ Դա տարածք է, որտեղ ոչ ոք չի գնում։ Նույնիսկ մեր աշխատողները չեն գնում, որովհետև անելու բան չկա այնտեղ»։

Տնօրենը կատարվածում նաև դիտավորություն է փնտրում. «Այս շրջանում շատերին ձեռք էլ չի տալիս, որ ես Երևանից եկել եմ` իրենց չեմ թողնում մտնեն։ Յոթ տարի եկել եմ , չեմ թողնում մտնել տարածք։ Նախկինում իրենց տան նման մտել են, ինչ ուզել արել են… որսագողություն եւ այլն։ Իրենց կոկորդի ոսկորն եմ, էլի, երևի, ամեն վատություն անում են, որ ինձ մեջտեղից հանեն, կոպիտ ասած»։

Տարածքը տեսահսկվում է։ Տեսախցիկները տեղադրվել են պահպանվող կենդանատեսակների շարժն ուսումնասիրելու համար։ Իսկ թե տեսախցիկները ինչ են արձանագրել, եւ արձանագրե՞լ են արդյոք, պարզ կլինի ավելի ուշ.

«Այնտեղ մենք տեսախցիկներ ունենք դրված։ Աստված տա, որ դրանք ինչ–որ բան ֆիքսած լինեն։ Ճանապարհներին, արահետներին տեսախցիկներ ենք դնում, որ կենդանիների շարժը նկարենք։ Ունեինք նաև արևային էներգիայով սնուցվող տեսախցիկ, բայց փաստորեն դա չի ֆիքսել»։

Տարածքում հուշարձանների տարածքային բաժնի ղեկավարությունը, ոստիկանությունը, արգելոցի պահպանությամբ զբաղվողներն այժմ աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով բացահայտել կատարվածը՝ որքան վնաս է պատճառվել և, այսպես ասած, գանձագողերի հետքերը գտնել։ Ցավալին այն է, որ Մանկուքը միակ դեպք չէ։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ Մանկուքը բացառություն չէ, գանձագողերի հետքերն ամենուր են՝ ողջ երկրով մեկ․

«Գանձագողերն ամենուր փորում են, Մանկուքը բացառություն չէ։ Մենք ունենք մեծ թվով գանձախույզեր ողջ հանրապետության տարածքում։ Նրանք տգետ են և չգիտեն, որ քրիստոնեական գերեզմանատներում գանձեր չեն լինում և հանգուցյալի աճյունից բացի ուրիշ բան չեն գտնելու։ Իրենք էլ մեղք չունեն, որովհետև մենք չունենք ազգային դպրոց, չենք դաստիարակում և կրթում սերունդներին՝ մեր արժեքներով և հարգանք սերմանում նախնիների նկատմամբ»։

Հուշարձանագետի դիտարկմամբ` գանձախույզերը հիմնականում երիտասարդներ են, այսպես ասած ՝անկախության սերնդի ներկայացուցիչներ։ Հենց այս սերնդին կրթելու խնդիր ունենք և բացթողումի արդյունքը՝ վանդալիզմն ու ազգային արժեքների վերացումն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվել
Ամենադիտված