Լոնդոնում խանութի պահակը բռնաբարել է գողություն կատարած աղջիկներին (լուսանկար)
Այլ
Լոնդոնում հագուստի խանութի պահակը դպրոցական աղջիկներին բռնել է գողության պահին և որպես «պատիժ»՝ բռնաբարել է նրանց:
«Россия 24»-ի հաղորդմամբ՝ տուժածները չորսն են: Նրանք պատմել են, որ տղամարդը իրենց նկուղ է տարել, որտեղ էլ սպառնացել է, թե ոստիկանություն կկանչի և նրանք ճաղերի ետևում կհայտնվեն: Նշվում է, որ պահակը հրաժարվել է գողության դիմաց գումար վերցնել:
Տղամարդուն հանցագործության մեջ կասկածել են նրա գործընկերները, երբ նա խնդրել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունից հեռացնել այն հատվածը, որում աղջիկները գողություն են կատարում:
Պահակն արդեն կալանավորվել է: Ենթադրվում է, որ նա նախկինում էլ է սեռական բռնության ենթարկել անչափահաս աղջիկներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն