ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի գնման խնդրի հետ. Սաֆրաստյան
Քաղաքական
Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ամենաթեժ խնդիրը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և տեղակայման հարցն է, սակայն ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումը այս հարցում:
Նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներին:
«Այս խնդիրը կողմերը որոշել են մի կողմ դնել և թողնել, որպեսզի իրենց ներկայացուցիչները շարունակեն բանակցությունները ու լուծում գտնեն: Ընդ որում, հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայնում է Թուրքիային վաճառել «Պետրիոտ» զենիթահրթիռային համակարգեր: Սկզբում, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան գնել է և տեղակայում է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ամերիկացիները հայտարարել էին, որ «Պետրիոտ» ընդհանրապես չեն վաճառելու: Ներկայումս փոփոխություն է տեղի ունեցել ամերիկյան մոտեցումներում»,- ասաց Սաֆրաստյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն