7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես. Արմեն Աշոտյան

Քաղաքական

Երկրում քաղաքական դիսկուրսի էժանագին նշաձողի և մեզ ամեն գնով Ազգային ժողով չթողնելու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ կոմունիկացիայի տարբերակ է մնացել հետևյալ ձևաչափը: Ինքը մեզ անդրադառնում է իր թերթի անանուն, բայց իր կողմից հեղինակված որոշ խմբագրականներով, իսկ մենք արձագանքում ենք նման հոդվածների միջոցով:

Անցյալ շաբաթ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Արցախյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցադրումներն էին, որոնք ավարտվեցին «որևէ մեկը կբացատրի՞, թե այս քաղաքականության որ մասն է պարտվողական» մեր կողմից պատասխան ենթադրող հռետորաբանությամբ:

Նախ արձանագրեմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ կուսակից գործընկերներս երբևէ չենք հայտարարել, որ Փաշինյանը վարում է պարտվողական կամ դավադիր քաղաքականություն Արցախի հարցում: Որ նա խորությամբ չի հասկանում խնդիրը՝ այո, ասել ենք: Որ գիտելիքի պակաս ունի այս հարցում՝ այո, բարձրաձայնել ենք: Որ սխալ է տանում բանակցային գործընթացը՝ այո, պնդում ենք: Որ քանդել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, իսկ սեփականը չի կառուցել՝ այո, փաստում ենք: Որ անգամ Արցախի հարցում տարվում է պոպուլիզմով՝ այո, արձանագրում ենք: Բայց չարամիտ դավադրության մեջ նրան (դեռ) չենք մեղադրել:
Ստեղծված իրավիճակը լիարժեք հասկանալու համար նախ ընդունենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախի հարցում առկա էին մի շարք կարևոր գործոններ:

1. Ակնհայտ էր, որ Հայաստանի նոր իշխանություններին ժամանակ է պետք բանակցային էստաֆետն ընդունելու և գործընթացը շարունակելու համար: Ավաղ, այդ էստաֆետի փոխանցումը տեղի չունեցավ տեղեկատվության փոխանակման ինստիտուցիոնալ մակարդակով, և այն անցավ «ձեռքից ձեռք», այլ ոչ թե «գլխից գլուխ» սկզբունքով: Դրա փոխարեն Փաշինյանը նախընտրեց «ես ամեն ինչ գիտեմ», «ես բանակցությունները շարունակում եմ սեփական կետից» գոռոզամիտ ու դատարկ ճոռոմաբանությունը:

2. Գերտերությունները և Ադրբեջանը շանս ստացան, ներազդելով, այդ թվում՝ մանիպուլյատիվ և «Սերժը վատն էր, դու լավն ես» տիպի հնարքներով, սեփական ձկնեղենը որսալ Հայաստանի քաղաքականության պղտորված ջրերում: Ստացել եմ կայուն տպավորություն, որ մեծամիտ և փառասեր Փաշինյանի վրա նմանատիպ տարատեսակ «կտերն» ազդում են, և նա Արցախի հարցում ինքն իրեն մեկուսացրեց ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլև մինչ այդ բանակցություններ վարող և հարցին տիրապետող Լևոն Տեր-Պետրոսյանից և Ռոբերտ Քոչարյանից:

3. Հայկական կողմը իշխանափոխության հետևանքով, իհարկե, նաև շանս ստացավ որոշակի լրացուցիչ կոշտություն մտցնել բանակցությունների մեջ, ինչը դրական տակտիկական հնարքների պարագայում կարող էր լինել օգտակար, սակայն այս խաղով տարվելը ստրատեգիական նոր վտանգներ է ստեղծել, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների կողմից «ոչ կոնստրուկտիվ» կողմի պիտակը Հայաստանի վրա կպցնելու տեսակետից, ինչի մասին փաստացի ակնարկներ արդեն եղել են: Եթե տվյալ տակտիկական հնարքի նպատակը ժամանակ շահելն էր՝ խնդրին խորությամբ ծանոթանալու համար, կամ այլ նկատառումներ, ապա դրա լավագույն ձևը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի վրա պնդելն էր, ինչը որևէ կողմից չէր կարող դիտվել որպես ապակառուցողական մոտեցում:

4. Սեփական օրակարգի ներքաղաքական գերակայություններից ելնելով՝ Փաշինյանը հետևողականորեն downgrade էր անում, ստորադասում և արժեզրկում էր Արցախյան պատերազմի նշանակությունը, հիմնական դերակատարներին և Արցախի Հանրապետության իշխանություններին, ինչը, բնավ, չէր նպաստում Արցախի սուբյեկտայնության ուժեղացմանը և Հայաստանի քաղաքական օրակարգում հրահրում էր ընդհանուր առմամբ անառողջ և ագրեսիվ բանավեճ՝ իր բացասական տեղեկատվական, հոգեբանական և քարոզչական արգասիքներով:

5. Փաշինյանն այդպես էլ չհասկացավ և չընկալեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող դիվանագիտության նրբությունները և շեշտադրումները՝ ստեղծելով թյուր պատկերացում, որ մենք միտումնավոր ձգձգում էինք բանակցային գործընթացը, իսկ ապրիլյան պատերազմը, իբր, հենց դրա հետևանք էր: Ի հակառակ սրան, նա, իբր, ֆորսաժի ռեժիմ է միացնում և միամտաբար կարծում, որ նման կերպ բոլոր կողմերը շատ ավելի արագ ու ազնվորեն կբացեն իրենց խաղաքարտերը, և գործընթացը կդառնա առավել գծային ու պարզ:

Այս և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ արցախյան խնդրի շուրջ այս պահին ստեղծվել է հետևյալ բնութագրիչներ ունեցող իրավիճակը:

1. Բանակցային սեղանին առկա սկզբունքները նույնն են, ինչ մեր օրոք: Թեպետ Փաշինյանը ներքին լսարանի համար հրապարակավ դա չի խոստովանել, բայց փաստացի բանակցային գործընթացում խաղում է բացառապես եղած սկզբունքների դետալների և նյուանսների հստակեցման դաշտում, ինչը բնական է: Այսպիսով, իրականում նա շարունակում է բանակցային գործընթացը հենց «Սերժի կետից»:

2. Մեր թողած բանակցային ժառանգության մեխը Արցախի վերջնական կարգավիճակն առանց օրակարգի սահմանափակման պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով որոշելու սկզբունքն է, ինչն արդյունք է հենց Սերժ Սարգսյանի վարած հաջողված դիվանագիտական գործընթացի, սակայն Փաշինյանը չի ցուցաբերում բավարար ազնվություն՝ սեփական շուրթերով դա արձանագրելու համար, ավելին՝ նենգորեն հայտարարում էր ու մնում այդ հայտարարությունների «տակ», թե «դուք բանակցել եք միայն հող հանձնելու մասին»:

3. «Գերլեգիտիմ» առաջնորդի կերպարը թուլացնելու է հայկական կողմի «էլաստիկությունը», դիմադրողականությունը՝ փաստացի ապաքաղաքական Ազգային ժողովի և քաղաքական ընդդիմադիր ուժերի նկատմամբ շարունակվող ագրեսիվ ու ռեպրեսիվ գործելաոճի ֆոնին:

4. «Արցախի հարցով Հայաստանի և Արցախի ղեկավարության տեսակետները 100%-ով նույնական են» պնդումներն ունեն բացառապես ներքաղաքական նպատակ և նույնպես չեն ուժեղացնում մեր բանակցային դիրքերը՝ սահմանափակելով պատեհ պահին հայկական կողմերի մանևրելու հնարավորությունները: Իսկ «Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից», «Մինսկի խմբի համանախագահները մանդատ ունեն՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը» տիպի պնդումները նորից խոսում են խնդրո առարկային լավ չտիրապետելու և գիտելիքի պակասի մասին ու մեծ վտանգներ են պարունակում:

5. Տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը տարվել է իր սեփական խաղով, և հայկական կողմը չունի ՊԼԱՆ Բ: Նա շատ լավ հասկանում է, որ իր ՊԼԱՆ Ա-ն հարյուրտոկոսանոց չէ և խոցելի է, սակայն հրաժարվելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններն առաջնային օրակարգ դիտարկելուց՝ նա չի մշակել խաղի զուգահեռ սցենարներ, ինչը հնարավոր ձախողման դեպքում հղի է նոր ու լայնամասշտաբ ռազմական գործողություններով:

Օրերս խոսելով Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում այլաբանական հնարքների էր դիմում Սևան գնալու օրինակի վրա: Ուստի կավարտեմ իր իսկ այլաբանության մեջ մի խորհուրդ տալով: Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես: Կառավարական առանձնատան լողավազանում վարդագույն ջրակնոցով արված նկարը հաշիվ չէ…

Հեղինակ՝ Արմեն Աշոտյան ՀՀԿ փոխնախագահ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված