Մանչինիի բացառիկ ցուցանիշը Իտալիայի հավաքականում
Սպորտ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բացառիկ արդյունքի է հասել իր գլխավորած հավաքականի հետ:
Եվրո 2020-ի ընտրական փուլում իտալացիները 3:0 հաշվով հաղթել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Իտալիայի հավաքականը Մանչինիի գլխավորությամբ անընդմեջ հաղթանակների քանակը հասցրեց 10: Սա ռեկորդային ցուցանիշ է «Սկուադրա աձուրա»-ի համար:
Մինչ այս 9 անընդմեջ խաղում Իտալիան հաղթել էր հեռավոր 1938 թվականին: Իտալիայի հավաքականն արդեն իսկ նվաճել է Եվրո-2020-ի ուղեգիր` J խմբում (որտեղ նաև Հայաստանն է)՝ հավաքելով 27 միավոր: Վերջին տուրում` նոյեմբերի 18-ին, իտալացիները կմրցեն Հայաստանի հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն