30 եղևնիների գողություն` Կոտայքի մարզում. տուժածը բնապահպանության նախարարության պաշտոնյա է
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արծաթափայլ եղևնիների գողության փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , երեկ ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Ջրվեժ գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք նոյեմբերի 15-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ցանկապատից մուտք են գործել իր տան բակ և այնտեղից գողացել մոտ 30 հատ արծաթափայլ եղևնի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» Պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետ և գողացած եղևինիների արժեքը կազմում է մոտ կես միլիոն դրամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն