Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած 500 ուսանողների (տեսանյութ)
ՏեսանյութերԱրդեն 19 տարի շարունակ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնն անցկացրել է ուսանողների հետ, պարգևատրել և խրախուսանքի արժանացրել լավագույններին:
Այս տարի «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի են արժանացել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորող, բարձր առաջադիմությամբ աչքի ընկած Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցները, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված և մասնակից ազատամարտիկների երեխաները:
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կրթաթոշակի արժանացած 500 լավագույններին և մաղթել, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո դառնան երկրի արժանի քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ