Մեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրի Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել է Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել են Հորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալները Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա 

Ստորագրվել է մտավոր սեփականության բնագավառում փոխըմբռնման հուշագիր

Հասարակություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Երևանում նոյեմբերի 18-ին մեկնարկել է «Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից և Կորեայից: Աշխատաժողովից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և համագործակցությունը խորացնելու նպատակով:

Հուշագիրը ստորագրել են Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն։ Հուշագրով նախատեսվում է, որ Կորեայի գյուտերի խթանման ասոցիացիան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հետ կկիսվի մտավոր սեփականության ոլորտում իր ուսումնական ծրագրերով: Մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և երկու կազմակերպությունների միջև սերտ կապերն ավելի խորացնելու նպատակով կիրականացվի տեղեկատվության և կադրերի փոխանակում: Կողմերը կհամագործակցեն նաև մտավոր սեփականության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ ներառյալ ուսանողների դասավանդումը, ուսուցիչների վերապատրաստումը և այս ոլորտում մտքերի ու փորձի փոխանակումը սեմինարների, աշխատաժողովների, կլոր սեղանների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով:

Կողմերը կփոխանակեն հետազոտություններ, անհրաժեշտ տվյալներ, հրապարակումներ և մտավոր սեփականությանն առնչվող այլ նյութեր, ինչպես նաև կապահովեն երկու երկրներում կազմակերպվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներին, գիտաժողովներին և ցուցահանդեսներին իրենց երկրների համապատասխան մասնագետների մասնակցությունը:

Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ գործակալության պատվիրակությունը 2018 թվականին այցելել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակ (KIPO)՝ մտավոր սեփականության բնագավառում վերջիններիս կողմից մշակված ուսումնական ծրագրերին ծանոթանալու և այդ փորձը Հայաստանում ներդնելու նպատակով: Պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են նաև ուսումնական հաստատություններում, մասնավորապես, դպրոցներում մտավոր սեփականության վերաբերյալ դասընթացներին, այցելել են էլեկտրոնային խաղերի արտադրության ստուդիաները և ոգևորվել ու անչափ տպավորվել են մտավոր սեփականության ոլորտում մշակված և Կորեայի դպրոցներում արդեն իսկ ներդրված ուսումնական ծրագրերով: Երեմ Չախոյանը հույս է հայտնել, որ երևանյան երկօրյա աշխատաժողովը հնարավորություն կընձեռի մտավոր սեփականության ոլորտում ուսուցման միջազգային լավագույն փորձին ծանոթանալու, իսկ Հուշագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ կհաջողվի այդ փորձը կիրառել նաև Հայաստանում:

Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ավելացրել, որ իրենց թիմը պատրաստակամ է հայ գործընկերներին փոխանցելու մտավոր սեփականության բնագավառում իրենց փորձը և գիտելիքները։

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հանդիպումը Ջունիո Կոի հետ։ Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվել
Ամենադիտված