Նիկոլի միֆերը ջարդվում են. Էդուարդ Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը:
•Բյուջեն այդպես էլ 800 միլիոն դոլարով չավելացավ, ինչպես ինքն էր խոստանում:
•Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում, քանի որ այն պարզապես սուտ էր:
•Ներդրումային բում այդպես էլ չեղավ:
•Խոստացված «աննախադեպ» ներգաղթը այդպես էլ տեղի չունեցավ:
•Մարտի 1-ը այդպես էլ չբացահայտվեց, մանավանդ 10 զոհերի սպանության մասով:
•Արցախն այդպես էլ բանակցությունների լիարժեք կողմ չդարձավ:
•Պարզվեց՝ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Նիկոլը լավ էլ հավանում է:
•Ապրիլյան քննիչ հանձնաժողովը փուչիկ է:
Փոխարենն ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին ու պաշտպանում «սեռափոխված հերոսին»»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն