Պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը․ Զատուլին
Քաղաքական
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պոզներ» հաղորդման ժամանակ խոսել է Արցախի հակամարտության կարգավորման ուղիների մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ Արցախ կատարած վերջին այցի պատճառով Զատուլինն Ադրբեջանում քննադատությունների ենթարկվեց, ապա հետաքրքրվել է՝ ո՞րն է այս հակամարտության լուծումն՝ ըստ խորհրդարանականի:
Զատուլինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ իր վերաբերմունքը ձևավորվել է վաղուց, և համոզված է, որ այն կարող է լուծվել:
«Հակամարտության լուծման հիմքում փոխզիջումն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնի, անգամ՝ ձևականորեն, հայտնվել Ադրբեջանի կազմում, ուստի պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը»,- ասել է Զատուլինը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն