7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան

Քաղաքական

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում կառավարության կողմից հավանության արժանացած և անհետաձգելի համարված նախագծերի փաթեթին, համաձայն որի  ՍԴ գործող դատավորների համար համապատասխան սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում, Գյուլումյանը պատասխանել է, որ իր համար այդ գաղափարն անընդունելի է, որովհետև չի կարելի չաշխատել և աշխատավարձ ստանալ:

Ալվինա Գյուլումյանը, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե նշվում է, որ այս մեխանիզմից ՍԴ դատավորները բացառապես կամավորության սկզբունքով պետք է օգտվեն, բայց իրավական հանրույթը արդեն իսկ մտահոգություն է հայտնել, մասնավորապես, կամավորության երաշխիքների հետ կապված՝ նաև հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է. «Ենթադրություններ չեմ անի, բնականաբար, բայց եթե ինչ-որ մեկի նկատմամբ նման ճնշումներ լինեն, երեւի թե նա  հարկադրված կլինի ընդունել, բայց ես  ենթադրություններից կխուսափեմ։ Ինքս որեւէ ենթադրություն  չեմ անի, թե դա կարո՞ղ է լինել ճնշումների ազդեցության տակ, թե ոչ։ Ի վերջո, Դուք պետք է մի բան իմանաք, երբ մարդը ճնշումների ազդեցության տակ համաձայնում է ինչ-որ քայլ անել, իր համար դժվար է խոստովանել,  որ ինքը ճնշման է ենթարկվել։ Դրա մասին   մենք  բոլորս չենք իմանա, բացի կոնկրետ այդ անձնավորությունից, որը կգնա դրան, բայց հնարավոր է, որ  ինչ-որ մեկի համար ցանկալի լինի հենց այդպես վաղաժամ կենսաթոշակի գնալ։ Դա լրիվ այլ խնդիր է։ Բացառել ճնշումները ընդհանրապես, կամ ասել, որ, անպայման, ճնշումներ են լինելու՝ անշնորհակալ գործ եմ համարում, որովհետեւ դա ենթադրությունների դաշտից է»։

Դիտարկմանը, որ գործադիրի ղեկավարը հիշյալ նախագծի քննարկմանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի ամենամեծ աբսուրդն է ու նշել, որ այս մեխանիզմը հնարավորություն կստեղծի լուծել 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախատեսված «երազանքների ՍԴ» ստեղծելու խնդիրը և հարցին՝  արդյո՞ք իսկապես խնդիր կա փոփոխված Սահմանադրության կարգավորումների և գործող ՍԴ-ի կազմի միջև, Գյուլումյանը պատասխանել է՝ եթե անգամ այսօր նոր Սահմանադրություն ընդունվի, միևնույնն է, այդ Սահմանադրության անցումային դրույթներով գործող դատավորների համար պետք է որոշակի երաշխիքներ սահմանվեն։ «Միգուցե դա չի լինի  մինչեւ 65-70 տարեկանը, բայց առնվազն այն տարիքը, ասենք՝ 12 տարի, եթ նոր Սահմանադրությունը պահպանել է, առնվազն դա պետք է պահպանվի գործող դատավորների համար։ Սա իրավունքի  սկզբունքներից է բխում։ Այսինքն, մենք չենք կարող խաղի  կանոններ փոխել, երբ մարդը իրավաչափ ակնկալիք է ունեցել, որ ինքը մինչեւ 65 տարեկանը պետք է աշխատի, ասել, որ այս պահից մենք Սահմանադրություն կամ օրենք ենք փոփոխել, ցտեսություն՝ դու պետք է գնաս։ Դա իրավունքի գերակայության սկզբունքից չի  բխում։ Օրինակ, երբ ես ՄԻԵԴ-ում աշխատում էի, ընդունվեց ՄԻ եվրոպական կոնվենցիային կից 14-րդ արձանագրությունը, որով դատավորների համար սահմանվեց  պաշտոնավարման ժամկետ՝ 9 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Այդ ժամանակ դատավորներ կային, որոնք նոր էին ընտրվել եւ  գտնվում էին առաջին ժամկետի մեջ եւ դատավորներ կային, որոնք ընտրվել էին 2-րդ, 3-րդ անգամ, նույնիսկ 4-րդ անգամ ընտրված  դատավոր կար եւ Կոնվենցիան չգնաց նրան, որ  նույնիսկ նրանց, ովքեր 2-3 անգամ ընտրվել են եւ արդեն 15-16 տարի է՝ այդ  դատարանում են, նույնիսկ նրանց չասաց, որ պետք է հեռանաք, որովհետեւ արդեն 9 տարի պաշտոնավարել եք։  Դատարանի  գործունեության շարունակականությունն ապահովելու եւ նրանց համար որոշակի երաշխիքներ սահմանելու նպատակով, 2-րդ եւ ավելի ժամկետներում գտնվող դատավորների  համար ավելացրեց եւս 2 տարի, որպեսզի մարդը  կարողանա իր տեղը գտնել, իսկ նրանք, ովքեր առաջին ժամկետում էին, նրանց համար ավտոմատ  ժամկետը երկարացվեց եւս 3 տարով, որպեսզի 9 տարով պաշտոնավարեն։ Մենք չպետք է մոռանանք, որ դատավորն էլ մարդ է եւ նա էլ իրավունք ունի եւ  դա պետք է ապահովվի։  Հիմա, ի՞նչ է նշանակում «երազանքների դատարան»։ Ես հակված չեմ մտածելու, որ  ինչ-որ մեկը կերազեր, որ պետք է Սահմանադրական  դատարան ունենա, որտեղ բոլորը այդ պահից պետք է փոխվեն կամ չգիտեմ ինչ...Միգուցե իսկապես մարդկանց համար տարօրինակ թվա, թե ինչու 12 տարի սահմանելով  մյուսները պետք է ավելին մնան, բայց սա եղել է սահմանադրի կամքը, եւ  մենք ընդունում ենք այդ  Սահմանադրությամբ գործող մյուս մարմինների գործունեությունը, ապա պետք է ընդունենք նաեւ ՍԴ-ին»։

Հարցին՝ արդյո՞ք տեսնում է Սահմանադրական դատարանի գործունեությունը կանոնակարգելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն և արդյո՞ք դա վերաբերում է անձերի փոփոխությանը ևս, դատավորը պատասխանել է. «Ընդհանրապես, եթե մեր նորանկախ պետության պատմությունը հիշենք, երեւի յուրաքանչյուր  քաղաքական ուժի կողմից իշխանությունը վերցնելուց հետո, անպայման, դատաիրավական բարեփոխումներ են եղել, այսինքն, այդ բարեփոխումների անհրաժեշտությունը , կարծես, միշտ առաջացել է եւ հիմա էլ կա այդ անհրաժեշտությունը։Ոչ մի փաստաթուղթ՝ լինի Սահմանադրությունը, ՍԴ-ի մասին օրենքը, դատական օրենսգիրքը,  մեռած փաստաթուղթ չէ։ Կյանքը թելադրում է իր օրենքները , աշխատելու ընթացքում դու զգում ես բացեր, որոնք  անհրաժեշտություն կա շտկելու եւ բնականաբար, պետք է լինեն որոշակի փոփոխություններ, իսկ թե կոնկրետ ինչ փոփոխություններ։ Սա իմ մոտեցումն է, իսկ թե կոնկրետ ինչ փոփոխություններ, դա ավելի մեծ քննարկման նյութ է։

Ես չեմ կարծում, թե բարեփոխում ՝ նշանակում է անձերի փոփոխություն և ի վերջո, ժամանակի ընթացքում այդ կազմը, այսպես,  թե այնպես, կփոփոխվի։ Սահմանադրության փոփոխություններից հետո արդեն 2 նոր դատավորներ կան  եւ, բնականաբար,  կթարմացվի կազմը, մանավանդ հիմա, երբ 12 տարի է պաշտոնավարման ժամկետը»։

Հարցին՝ արդյոք կարծո՞ւմ է , որ ՍԴ-ն իրապես դարձել է այն մարմինը, որն իշխանության մյուս ճյուղերին հակակշռելու և զսպելու առաքելություն ունի, Գյուլումյանը պատասխանել է՝ այո: « Համենայնդեպս, ՍԴ-ի գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի երկրում ապահովվի Սահմանադրության գերակայությունը և Սահմանադրության գերակայությունը ապահովելու նպատակով, բնականաբար, մեր լիազորությունների  շրջանակներում կայացվում են որոշումներ, իսկ մեր լիազորությունները Դուք գիտեք, ըստ էության արտացոլվում են մեր որոշումներում։ Երբ մենք նորմի սահմանադրական չլինելու, Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ որոշում ենք կայացնում կամ նույնիսկ, երբ օրենսդրական բացին ենք անդրադառնում, մեր որոշումներում հաճախ կհանդիպեք այն մտքին, որ այս հարցերը, որոնք բարձրացված են, օրենսդրի հայեցողության դաշտում են եւ  մենք դրան չենք անդրադառնում կամ երբ մենք ասում ենք, որ սա Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք չենք փորձում ասել, թե ինչպիսին պետք է լինի նոր օրենքը։ Դա արդեն օրենսդիրն ինքը պետք է որոշի։ Մեր կողմից փորձ, որպեսզի որեւէ ձեւով իշխանության մյուս թեւերի գործառույթների մեջ մտնենք, չի արվում։

Ընդհանրապես, երբ խոսում ենք Դատարանի անկախության մասին, մենք առաջին  հերթին նկատի ունենք անկախությունը՝ իշխանության մյուս թեւերից։ Սա ընդունված կանոն է, չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից, դա արդեն դատարանի անաչառությանը  կարող է վերաբերվել, բայց ոչ անկախությանը։ Անկախությունը, որպես կանոն , պետք է լինի իշխանության մյուս թեւերից, իսկ այդ անկախությունը ապահովող պայմաններից մեկն էլ այն է, որ իշխանության մյուս թեւերը չեն կարող Դատարանի դատական ակտին գնահատական տալ։ Նրանք պետք է կատարեն դատական ակտը։ Այ, երբ փորձ է  արվում ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է, սա իհարկե, արդեն դառնում է իշխանությունների  տարանջատման սկզբունքի, ասեմ՝ անտեսում։ Համենայնդեպս, դա չի խոսում իշխանությունների տարանջատվածության մասին։

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Գյուլումյանը նշել է, որ այս պայմաններում ասել, որ կա ճգնաժամ, ճիշտ չէ. «Դատարանի  ճգնաժամ ասելով՝ ես հասկանում եմ այն, երբ դատարանն ի վիճակի չէ աշխատել, բայց դատարանը բնականոն գործում է, դատարանի շուրջ ստեղծված է  այդ ճգնաժամը եւ ստեղծված է առանձին անձանց կողմից, ինչը արդեն ձնագնդի էֆեկտ է ստացել։ Բոլորը, ովքեր հասկանում եմ, չեն հասկանում ՍԴ-ից, հարկ են համարում ասել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Կրկնում եմ, ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ և ոչ թե ՍԴ-ում և դրա հաղթահարման ճանապարհներից մեկն էլ այն է, որ այո, այդ իշխանությունները, որոնք հակված են մտածել, որ այստեղ ճգնաժամ կա, իրենք որոշակի գործողություններ  ձեռնարկեն՝ փակելու համար այդ թեման, բայց  դատարանը նորմալ գործում է։ Սա է ամբողջը»,-եզրափակել է Գյուլումյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված