ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մասին՝ նշելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք ժողովուրդների համար։
«Եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նման հայտարարությամբ, դա կնշանակի, որ մենք հնարավորություն ունենք արձանագրելու իրական առաջխաղացում բանակցային գործընթացում»,- նշել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ իրավիճակն այլ կլիներ, եթե բոլոր որոշումներն ընդունելի լինեին, սակայն առայժմ այդպիսինները չկան:
Վարչապետը նաև նշել է, որ իր առաջարկած բանաձևը տարբերվում է նախորդների՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներից: Նա նաև նաև խորհուրդ է տվել չկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և այդ հարցի նկատմամբ իր վերաբերմունքը Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին իր վերաբերմունքի հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն