Հայաստանի հավաքականի կրած պարտությունը շատ ծանր էր երկրի համար. Փաշինյան
Հասարակություն
«Եվրո-2020»-ի մասնակցելու համար ընտրական մրցարշավի շրջանակներում իտալացիների հետ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի վերջերս կրած պարտությունը շատ ծանր էր երկրի համար։ Այս մասին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, դա շատ ծանր ձախողում էր, քանի որ այս տարի մենք ինչ-որ բան անելու հնարավորություն ունեինք, սակայն, ցավոք, դա չստացվեց։ Այժմ պետք է որոշ հետևություններ անել»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ մինչեւ 2050թ․ Հայաստանը զարգացնելու ռազմավարական ծրագրում ինքը Եվրոպայի կամ Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում երկրի հավաքականի հաղթանակի խնդիր էր դրել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին «Եվրո-2020»-ի մասնակցելու համար ընտրական մրցարշավի շրջանակներում իտալացիների հետ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով պարտվել էր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն