Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. Իտալիա Զինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից 

«Փաստ». Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով: 

Երեւույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, եւ ներկա իշխանությունների իրական դեմքը: 

Արտաքուստ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ կարող է լինել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտության եւ իշխանության դեմքի միջեւ: Պարզվում է՝ կապ կա, այն էլ՝ շատ ուղղակի: 

Հիմա հասկանանք՝ ինչպես: 

Այս պարտությունը միայն մեկ խաղի արդյունք չէ, սա առկա իրավիճակի արտացոլանքն է: 

Դեռ առիթ կլինի խոսել մարզական կողմի մասին, այն մասին, որ ֆեդերացիայում պարզապես չեն հասկանում, թե ինչով են զբաղված, այն մասին, թե ովքեր են հայտնվում հավաքականի հետ արտագնա հանդիպումների մեկնող պատվիրակության կազմում, այն մասին, որ ֆեդերացիան ուղղակի ֆուտբոլի զարգացման ծրագիր չունի, այն մասին, թե ինչպես է իսպանացի մարզիչը չարդարացված բարձր աշխատավարձով հայտնվում մեր ֆեդերացիայում, հետո այստեղ խցկում նաեւ իր փեսային, այն մասին, որ պարզապես առկա չէ այն տեսլականը, թե ինչ ճանապարհով է գնալու հայկական ֆուտբոլը: 

Այս պարտությունն ունի նաեւ բարոյահոգեբանական ու, որ ամենացավալին է, քաղաքական պատճառներ:

Ընդ որում, այնպիսիք, որոնք վտանգում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայկական ֆուտբոլն ուղղակի նետել անդունդը: 

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականից հետո լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել ուղիներ՝ Վանեցյանին նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկելու համար: 

Եվ այն, որ ֆեդերացիայում պարզապես դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ, ապացուցվեց նաեւ Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված պատմությամբ, երբ գործկոմի անդամ «քայլողները» ոչնչից մեծ աղմուկ բարձրացրեցին՝ հույսով, որ գտել են Վանեցյանից ազատվելու միջոցը: 

Պարզվեց՝ չեն գտել, եւ արդյունքում ընդամենը առավել սրեցին մթնոլորտը ֆուտբոլի ֆեդերացիայում: Նախկինում էլ, իսկ վերջին տասն օրվա ընթացքում առավել եւս՝ «Փաստ» թերթը պարբերաբար տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում, որ ֆեդերացիայում ծայրահեղ անառողջ մթնոլորտ է, որ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փաստացի դեմարշ է իրականացվում ՀՖՖ նախագահի դեմ, ձեւավորվել են թիմեր, որոնք միմյանց դեմ սառը պատերազմի մեջ են: 

Ավելին, դեռ անցյալ տարվանից բազմիցս բարձրաձայնվել է, որ Մելիքբեկյանը բացարձակ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները, դրան զուգահեռ՝ առկա խնդիրները թաքցնում է Վանեցյանից: 

Մեր տեղեկություններով, այս կատարյալ անառողջ մթնոլորտը ուղղակիորեն ազդել է հավաքականի ֆուտբոլիստների հոգեվիճակի վրա, որոնք պարզապես ընկճված են:

 Մենք բացարձակ հակված չենք կարծել, թե 1:9 հաշվով պարտությունը նշյալ դեմարշի շարունակությունն է, առավել հակված ենք հավատալ, որ այդ դեմարշի եւ անառողջ մթնոլորտի հետեւանքն է, առավել եւս, որ հավաքականի հետ Իտալիա չի մեկնում ֆեդերացիայի ղեկավարներից եւ ոչ ոք: 

Սա աննախադեպ է ու խորքային խնդիրների եւս մեկ ապացույց: 

Դեռ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ թիմի հետ կապված նշյալ տեղեկությունները մենք չհրապարակեցինք՝ առավել չսրելու վիճակը ու առավել չնպաստելու բարոյալքված վիճակի խորացմանը: 

Ժամանակը ցույց տվեց, որ տեղեկությունները բացարձակ ճիշտ էին, իսկ խորացման տեղ այլեւս չկար: 

Ինչեւէ, եթե ամփոփենք, ապա ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հեռանալը ամենաճիշտ լուծումն է, նա այլեւս ֆեդերացիայում անելիք չունի, բայց դա լավագույն դեպքում «կյուղի» իշխանավորների սրտերը, սակայն ֆուտբոլային իրականությանը ոչ մի բան չի տալու. համակարգն է նեխած: 

Սակայն այս վիճակը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ծայրահեղ անհանդուրժող են ու թույլ չեն տա, որ գեթ մեկ ոլորտ, այսպես կոչված, իրենց ուղղակի վերահսկողության տակ չլինի՝ սկսյալ դատարաններից մինչեւ ֆուտբոլի ֆեդերացիա: 

Այս իշխանությունները ցանկացած քայլ իրականացնում են բացարձակապես անձնական դրդապատճառներով ու անձնական հարթության մեջ: Խոսքը եւ՛ հարուցվող քրեական գործերի մասին է, եւ՛ պարզ աշխատանքային հարաբերությունների: Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին արդյունքը չի հետաքրքրում, կարեւորն իրենց կոմֆորտն է ու վարկանիշը: 

Օրինակ՝ Արթուր Վանեցյանը, որ մի քանի ամիս առաջ «քայլողների» պաշտելին էր, հրաժարականից հետո դարձել է բացարձակ անընդունելի: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ նախօրեի խայտառակ պարտությունը ուղղակիորեն ի ցույց է դնում այս իշխանությունների իրական դեմքը: 

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր, երբ ՀՖՖ գործկոմի անդամների անունից Արեն Մանուկյանը ողջ պատասխանատվությունը բարդեց ֆեդերացիայի նախագահի վրա՝ նորից առիթն օգտագործելով հարձակվել նրա վրա: Անշուշտ, ցանկացած պարագայում ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, մեղավոր է նաեւ այն հարցում, որ գործկոմում ներգրավված են ֆուտբոլի հետ որեւէ աղերս չունեցող մարդիկ: Մեղավոր է նաեւ նրանում, որ բոլոր թելերը ձեռքից բաց է թողել: Այլ հարց է, որ Մանուկյանը ավտոմատ հաստատեց վերը նշված ամբողջ տեքստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. ԻտալիաԶինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ի՞նչ է կատարվելՏոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունըՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արելՄեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որին մեղադրել էին հունվարյան անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող դիվերսիաների մեջ Բռնցքամարտիկին գտել են մահացած. ՄանրամասներԼավրով․ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները փորձում են նախապես «լվանալ» իրենց պատասխանատվությունը» Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 23-ինՕգոստոսի 24-30 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար Նորվեգիայում ավիադիսպետչերների գործադուլը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը. 147 չվերթ չեղարկվել է Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և 3 ավտոմեքենա․ կան վիրավորներ ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողըԾառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը Տոլբաչիկ հրաբխի մոտ արգելափակվել է 149 մարդԽոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից Փրկարար ծառայությունը զգուշացնում էԵրկար ժամանակ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. ՄանրամասներՎանաձորում երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեները հայտնի ենՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ozon-ի պահեստի տարածքից ավելի քան 300 աշխատակից է տարհանվել. Ի՞նչ է կատարվելՈրտե՞ղ են հայտնվել Ռուսաստանի շուկայից դուրս մնացած հայկական ծաղիկները Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավորՇոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում «Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք
Ամենադիտված